Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

5 սննդատեսակներ, որոնք կօգնեն հաղթահարել անքնությունը

5 սննդատեսակներ, որոնք կօգնեն հաղթահարել անքնությունը

Առերես նայենք իրականությանը. մենք ապրում ենք ավերջ զարգացող հասարակությունում։ Երբեմն այնքան ենք շտապում, որ քունը երկրորդ պլանում ենք թողնում։ Ինքս լինելով զբաղված մայր՝ հասկանում եմ, թե ինչու են մարդիկ մոռանում քնել. որպեսզի գործերն ավարտին հասցնեն։


Ինչևիցե, սա սխալ մոտեցում է։ Քունը հսկայական ազդեցություն ունի օրվա ընթացքում  մեր ինքնազգացողության վրա, իսկ սնուցումը ՝ քնի վրա, որն էլ իր հերթին ուղղակիորեն կապված է սերոտոնինի հետ՝ հորմոն, ինչը վիտամնիններ B6-ի, B12-ի և ֆոլաթթվի հետ համատեղ նպաստում է առողջ քնին։ Փորձենք օգտագործել սնունդ, որը կհանգստացնի ֆիզիկապես, կավելացնի սերոտոնինի քանակը և կնպաստի խորը քնին։


Ահա սննդատեսակներ, որոնք ճանապարհ կհարթեն դեպի առողջ քուն։


1.    Բարդ ածխաջրածիններ
Փորձե՛ք ուտել հացահատիկային հացեր, շիլաներ, մակարոնեղեն, կռեկերներ և շագանակագույն բրինձ։ Խուսափե՛ք պարզ ածխաջրածիններից՝ ներառյալ հացը, մակարոնեղենը և քաղցրեղենը, ինչպես օրինակ՝ խմորեղենը, հրուշակեղենը և քացրավենիքը։  Դրանք հակված են նվազեցնելու սերոտոնինի քանակը և խոչընդոտելու քունը։


2.    Անճարպ սպիտակուցներ
Անճարպ սպիտակուցներ են պարունակում անյուղ պանիրը, հավը, հնդկահավը և ձկան միսը։ Այս կերակուրները  հագեցած են տրիպտոֆանով, որն իր հերթին բարձրացնում է սերոտոնինի քանակը։ Փոխարենը, խուսափե՛ք յուղոտ պանրից, հավի թևիկներից կամ տապակած ձկնեղենից։ Դրանք դժվար են մարսվում և օրգանիզմը պահում են արթուն վիճակում։


3.    Սրտի համար առողջարար ճարպեր
Չհագեցած ճարպերը ո՛չ միայն կբարելավեն ձեր սրտի աշխատանքը, այլև կբարձրացնեն սերոտոնինի քանակը։ Չհագեցած ճարպերով հարուստ են գետնանուշի կարագը (ընթերցե՛ք ապրանքապիտակը, որպեսզի համոզվեք, որ միակ բաղադրիչը գետնանուշն է), ընկուզեղենը՝ ընկույզ, նուշ և պիստակ։ Խուսափե՛ք կերակուրներից, որոնք պարունակում են հագեցած և տրանս ճարպեր՝ կարտոֆիլից ֆրի, չիպսեր և այլ ճարպոտ սնունդ։ Վերոնշյալները նվազեցնում են սերոտինինի քանակը։


4.    Ըմպելիքներ
Որոշ ըմպելիքներ նպաստում են քնի խանգարմանը։ Քնից առաջ հանգստացնող ըմպելիք է տաք կաթը կամ երիցուկից, անանուխից և այլ դեղաբույսերից պատրաստված թեյը։ Ինչ վերաբերում է կոֆեինով ըմպելիքներին, նրանք, ովքեր քնի հետ կապված խնդիրներ ունեն, խորհուրդ է տրվում կոֆեինի վերջին բաժինն ըմպել մինչև ցերեկվա ժամը երկուսը:


5.    Թարմ դեղաբույսեր
Թարմ դեղաբույսերը կարող են հանգստացնող ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ եղեպսակը և ռեհանը ներառում են քիմիկատներ, որոնք նվազեցնում են լարվածությունը և խթանում քունը։ Փորձե՛ք ինքներդ եղեպսակից և ռեհանից տնային պայմաններում պատրաստել խավարտ։ Այն հեշտ է պատրաստել, ավելին, դրանք ավելի քիչ շաքար են պարունակում, քան պատրաստի, խանութից գնված խյուսերը։ Խուսափե՛ք ուշ ժամերին կարմիր կամ սև պղպեղ օգտագործելուց, քանի որ դրանք տոնուսը բարձրացնող ազդեցություն ունեն։


Քունը խթանող նախուտեստներ

 

  • ադամաթուզ՝ ցածր ճարպայնությամբ յոգուրտով,
  • ցածր ճարպայնությամբ կաթնաշոռ մի քանի 100%-անոց հացահատիկային, բարակ չիփսերով,
  • 100%-անոց հացահատիկային կռեկերներին քսե՛ք գետնանուշի կարագ,
  • վայելե՛ք խնձորը մոցառելլա պանրով:

 

Սկզբնաղբյուր. my.clevelandclinic.org
Լուսանկարը. ubr.ua
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քնի խանգարումներ. nairimed.com
Քնի խանգարումներ. nairimed.com

Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։ Արդյունքում քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք...

Ինչո՞ւ է քունն այդքան կարևոր օրգանիզմի համար. nairimed.com
Ինչո՞ւ է քունն այդքան կարևոր օրգանիզմի համար. nairimed.com

Քնի ժամանակ ուղեղն իրականացնում է օրգանիզմի համար կարևորագույն գործառույթներ...

Անքնություն. armeniamedicalcenter.am
Անքնություն. armeniamedicalcenter.am

Անքնությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է ո՛չ միայն ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաև հոգեբանական խանգարումների պատճառ լինել...

Քնկոտությունը հղիության ընթացքում. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am
Քնկոտությունը հղիության ընթացքում. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am

Ինչպե՞ս է արտահայտվում քնկոտությունը հղիության ընթացքում:

Քնկոտությունն ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ` առաջին եռամսյակում, որը պայմանավորված է հղի...

Հղիություն, ծննդաբերություն
Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ
Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ

Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...

Ապնոէ. armeniamedicalcenter.am
Ապնոէ. armeniamedicalcenter.am

Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com

Բժիշկներն  անընդհատ  կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...

Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը:  Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...

Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am

Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...

Օգտակար խորհուրդներ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...

Սնունդը և առողջությունը
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am

Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...

Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...

Թերապիա
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am

Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...

Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am
Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am

Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ